Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի 1-ին փողոց, թիվ 26 հասցեում գտնվող, Մնացական Բադասյանին պատկանող խանութի պատին կից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առկա 60-ից ավելի տարեկան երկու հատ կիսաչոր փշատերև ծառերը հանրության համար մեծ վտանգ են ներկայացնում՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆ ԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի 1-ին փողոց թիվ 26 հասցեում գտնվող խանութին կից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում առկա երկու հատ կիսաչոր փշատերև ծառերը:
2. Հատված ծառերից առաջացած բնափայտը, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով, հատկացնել Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի բնակիչ, 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված Յուրի Մանասյանի ընտանիքին: