| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.422 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0290-0040), նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` արոտավայր):1) 0.422 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 5000 (հինգ
 հազար) ՀՀ դրամ:
   2)  Վարձակալության ժամկետ սահմանել  10 (տասը) տարի:   3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել  1 (մեկ) տարվա ընթացքում: 4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
 |