Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 46-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Թաթուլ Ռաշիդի Ասլանյանի 22.04.2025 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 46-րդ փողոց, 2/1 հողամաս հասցեում գտնվող Թաթուլ Ռաշիդի Ասլանյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0025-0008, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00876 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Թաթուլ Ռաշիդի Ասլանյանի (ծնված 24.11.1982 թվականին) սեփականության իրավունքը: