|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2025 թվականի N 934-Ա |
ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՐՄԻՆԵ ՌՈՒԲԻԿԻ ԱՄԻՐԱՂՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 07.05.2025 թվականին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմում թափուր պաշտոնի համար կայացված մրցույթի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի մրցութային և ատեստավորման հանձնաժողովի մրցույթում հաղթող ճանաչվելու մասին եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2025 թվականի մայիսի 7-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի (պաշտոնի անձնագրի ծածկագիր 1.1-1) համար կայացած մրցույթում հաղթող ճանաչված Արմինե Ռուբիկի Ամիրաղյանին նշանակել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։
- Արմինե Ամիրաղյանի հետ 11.03.2022 թվականին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը ճանաչել լուծված:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|