Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ 286 որոշումը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Նոյեմբերյանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 29․07․2025 թվականի թիվ 4 նիստի արձանագրությունները՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բացանիս 11-017-0110-0266 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․04133 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խոտհարք) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Թաթուլ Հայկազի Քոչարյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
- ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Դեբեդավան 11-024-0202-0004 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․1504 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Ասյա Աշոտի Ղլեչյանին։
1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
- Սույն որոշմամբ վարձակալության տրամադրված անշարժ գույքի համար սահմանված վարձավճարները գանձել ըստ եռամսյակների.
1)Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել վարձակալության տրամադրելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:
|