Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սեփականությունը հանդիսացող 0.0081 հա մակերեսով հողամասը (ծածկագիր 11-040-0273-0018, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` այլ: 1) 0.0081 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 ( վեց ) ամսվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
5) Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան համայնքի ավագանու 2020 հուլիսի 30-ի N 78-Ա որոշումը:
|