Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Կողբ, 29-րդ փողոց, 8/5 անասնաշենք հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ, 29-րդ փողոց, 8/5 անասնաշենք հասցեում գտնվող հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող կառույցը՝ անասնաֆերման, օրինականացնելուց և համայնքային սեփականություն ճանաչելուց հետո ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալությամբ տրամադրելու համար, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի: |