Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Վլադիմիր Նորիկի Մաճկալյանի 22․08․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Պ․ Սևակի փողոց, 1 բնակելի տուն հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-004-0044-0001) Վլադիմիր Նորիկի Մաճկալյանին, Սիլվա Սուրենի Մաճկալյանին, Նինա Վլադիմիրի Մաճկալյանին և Արկադի Վլադիմիրի Մաճկալյանին պատկանող 0.18 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․02589 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.20589 հա) և հողամասում առկա՝ բնակելի տան կիսանկուղի (54․70 քմ ներքին մակերեսով, կառուցված՝ 1970 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ կիսանկուղի (28.40 քմ ներքին մակերեսով, կառուցված՝ 1970 թվականին), բնակելի տան (98.80 քմ ներքին մակերեսով, կառուցված 1970 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ (30․00 քմ կառուցված 1970 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ (5․10 քմ ներքին մակերեսով կառուցված 1970 թվականին), անասնաշենքի (26․80 քմ ներքին մակերեսով, կառուցված՝ 1981 թվականին), ավտոտնակի (59․80 քմ ներքին մակերեոսով, կառուցված 1982 թվականին), և փուռի (3․00 քմ մակերեսով, կառուցված՝ 1975 թվականին) նկատմամբ ճանաչել Վլադիմիր Նորիկի Մաճկալյանի (ծնված 30․01․1940 թվականին), Սիլվա Սուրենի Մաճկալյանի (ծնված 21․07․1948 թվականին), Նինա Վլադիմիրի Մաճկալյանի (ծնված 26․11․1971 թվականին), և Արկադի Վլադիմիրի Մաճկալյանի (ծնված 05․04․1974 թվականին) սեփականության իրավունքը։