Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-032-0224-0030 կադաստրային ծածկագրով 0.12535 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 0.12525 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 3000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
4) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |