1․ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաք, Վ․ Տերյան փողոց 7/34 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-004-0039-0260 կադաստրային ծածկագրով 0.00646 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 50․07 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակ (ներքին մակերես 46․9 քմ ), ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գագիկ Հայկի Գիշյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.00646 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 78880 (յոթանասուն ութ հազար ութ հարյուր ութանսուն) ՀՀ դրամ։
2) 50․07 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցի գինը սահմանել՝ 60540 (վաթսուն հազար հինգ հարյուր քարասուն) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
|