Հիմք ընդունելով 18․05․2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշման կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդև 18-րդ կետերով, հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան Այգեգործների փողոց, 17 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Իշխան Լուսակի Մամյանի 06.06․2025 թվականի դիմումը և հիմք ընդունելով հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (2023QLJS7P)՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Իշխան Լուսակի Մամյանի, Նվարդ Ղուկասի Մամյանի, Արաքսյա Իշխանի Մամյանի, Ալինա Իշխանի Մամյանի, Արմինե Իշխանի Հակոբյանի, Արուսյակ Իշխանի Մամյանի և Արփինե Իշխանի Մամյանի սեփականությունը հանդիսացող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան Այգեգործների փողոց, 17 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-004-0130-0021 ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) ինքնակամ կառուցված բնակելի տունը, Բ/Պ կամ Ա/Հ-ները և ծածկերը ընդհանուր 171․22 քմ արտաքին մակերեսով կառուցված 2005 թվականին` ճանաչել օրինական:
2. Օրինական ճանաչված բնակելի շինությունների համար սահմանել օրինականացման վճար՝ 207010 (երկու հարյուր յոթ հազար տասը) ՀՀ դրամ։
3․ Սեփականատերերը շինության օրինականացման համար սահմանված 207010 (երկու հարյուր յոթ հազար տասը) ՀՀ դրամ գումարը պարտավոր է մուծել Նոյեմբերյանի 900395101158 գանձապետական հաշվեհամարին:
5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 207010 (երկու հարյուր յոթ հազար տասը) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: