Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 04.06.2021 թվականի թիվ 171-Ա որոշմամբ պետական բյուջեից տրամադրված կապիտալ ծախսերի ֆիանսավորման նպատակային հատկացումը, հաշվի առնելով «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ տնօրենի գրությունը և նաև հաշվի առնելով հարցին լուծում տալու հրատապությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանու «Նոյեմբերյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 118-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման հավելվածի 1-ին հատվածի 1261 տողի «0» թիվը փոխարինել «10000000» թվով:
2) Որոշման հավելվածի 2-րդ հատվածի 2451 տողի գործառական դասակարգման 04 բաժին 05 խումբ 01 դասի «36487486.80» թիվը փոխարինել «46487486.80» թվով:
3) Որոշման հավելվածի 3-րդ հատվածի 5113 տողի գործառական դասակարգման 5113 հոդվածում «42693100» թիվը փոխարինել «52093100» թվով:
4) Որոշման հավելվածի 3-րդ հատվածի 5134 տողի գործառական դասակարգման 5134 հոդվածում «5820205» թիվը փոխարինել «6420205» թվով:
5) Որոշման հավելվածի 6-րդ հատվածի 2451 տողի գործառական դասակարգման բաժին 04 խումբ 05դաս 01 5113 հոդվածում «30000000» թիվը փոխարինել «39400000» թվով, տնտեսագիտական դասակարգման 5134 հոդվածում «3770000» թիվը փոխարինել «4370000» թվով:
2. Սույն որոշմամբ կատարվող փոփոխություններից ծագած գնման գործընթացը թույլատրել իրականացնել մեկ անձից գնման եղանակով: