30.06.25
Աննախադեպ սպորտային պարի անդրանիկ փառատոն Նոյեմբերյան համայնքում
|
Նոյեմբերյանի համայնքային դահլիճում հունիսի 29-ին տեղի ունեցավ սպորտային պարերի անդրանիկ մրցույթ-փառատոնը, որը պատմական պահ էր ինչպես համայնքի, այնպես էլ մարզական ու մշակութային կյանքի համար։Փառատոնը համախմբել էր տաղանդավոր երեխաների Հայաստանի տարբեր վայրերից՝ Երևանից, Գյումրիից, Աշոցքից, Մեղրիից, ինչպես նաև հարևան Վրաստանից։ Մրցութային և ներկայացուցչական ելույթները վերածվել էին իսկական տոնի՝ լեցուն էներգիայով, հուզմունքով ու ոգեշնչմամբ։ Այս միջոցառումը նշանավորեց սպորտային պարերի զարգացման նոր սկիզբը Նոյեմբերյանում, որի հիմքում ընկած է առողջ ապրելակերպի խթանումը, համատեղ նախաձեռնությունների ծավալումը և սահմաններից անդին բարեկամության ամրապնդումը։ Շնորհակալություն պարի և սպորտային պարերի ...
Մանրամասն |
|
30.06.25
Երաժշտության ուժը միավորում է մեզ
|
Այսօր Նոյեմբերյան համայնքի ղեկավարի աշխատասենյակը լցված էր մանկական ժպիտներով, հպարտությամբ ու երաժշտությամբ։ Տարվա ընթացքում տարբեր երաժշտական և նկարչական մրցույթներում փայլուն արդյունքներ արձանագրած տաղանդավոր երեխաները և նրանց ուսուցիչները ստացան խրախուսական նվերներ համայնքի ղեկավարի կողմից։Հանդիպումը աշխատասենյակում վերածվեց ջերմ ու հուզիչ միջոցառման: Երեխաները փոքրիկ համերգով կիսվեցին իրենց տաղանդով և շնորհներով։Համայնքի ղեկավարը, երաժշտական դպրոցների տնօրեններն ու աշխատակիցները միմյանց շնորհակալություն հայտնեցին և ոգեշնչեցին երեխաներին՝ շարունակելու սերը արվեստի հանդեպ։ Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը կրկին շնորհավորեց շնորհալի մասնակիցներին և նրանց ուսուցիչներին՝ նվիրված ...
Մանրամասն |
|
30.06.25
Շնորհավոր
|
Հարգելի՛ հողաշինարարներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Հողաշինարարի օրվա կապակցությամբ։ Ձեր անփոխարինելի ներդրումը մեր համայնքի բնակչության խնդիրների լուծման, ենթակառուցվածքների, ճանապարհների, ջրագծերի և բնակավայրերի կայացման գործում զգացվում է ամեն օր։ Ձեր նվիրված, պատասխանատու և արհեստավարժ աշխատանքն ապահովում է համայնքի կայուն զարգացումը, բարեկեցությունը և անվտանգությունը։ Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, աշխատանքային նոր նվաճումներ, ներդաշնակություն ընտանիքում և շարունակական հաջողություններ ի շահ մեր համայնքի և երկրի շենացման։ Հարգանքով համայնքի ղեկավար՝ Ա․ Լ․ Աղաբաբյան
|
|
26.06.25
Պտղավան բնակավայրում գործարկվելու է շչակ
|
2025 թվականի հունիսի 27-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
25.06.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Նոյեմբերյան համայնքի հարգելի´ բնակիչներ, հերքելով համացանցում հայտնված լուրը՝ տեղեկացնում ենք, որ Նոյեմբերյան համայնքում որևէ սահմանազատման գործընթաց չի իրականացվում։ Համայնքը շարունակում է ապրել իր բնականոն առօրյայով։
|
|
21.06.25
Բերդավան բնակավայրում գործարկվելու է շչակ
|
2025 թվականի հունիսի 24-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։
|
|
21.06.25
Բուժաշխատողի օր
|
Հարգարժան բժիշկներ և բուժաշխատողներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և երկար տարիներ բժշկելու կարողությամբ մարդկանց ապաքինելու առաքելություն: Դուք եք տկարություն ունեցողի հույսն ու ապավենը, և աստվածահաճո է այն գործը, որ Ձերն է. ուստի շնորհակալությամբ ու երախտագիտությամբ է ամենքիս բարի կամքը հանդեպ Ձեզ: Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |