Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, Առևտրի և սպասարկման բաժին.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն չեն իրականացնում, Առևտրի և սպասարկման բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո չաշխատելու վերաբերյալ: Նոյեմբերյան համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք մեկ տարվա համար ------- դրամ, որը պետք է վճարվի համայնքային բյուջեի _________ հաշվեհամարին: Նոյեմբերյան համայնքի Առևտրի և սպասարկման բաժնի հասցեն է` Երևանյան փողոց թիվ 4 շին․,համայնքապետարան, 2-րդ հարկ, 8-րդ սենյակ, հեռախոս`+374-98-53-06-02, բաժնի պետ`Վահագն Սաֆարյան: