Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հուլիս 3 - Նոյեմբեր 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 23 - Հուլիս 23
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 16 - Հուլիս 17
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հունիս 13 - 2026,Հունիս 13
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հունիս 6 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 5 - Հուլիս 21
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հունիս 3 - Սեպտեմբեր 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 23 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 14 - Նոյեմբեր 20
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 14 - Նոյեմբեր 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Ապրիլ 29 - 2029,Ապրիլ 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 28 - Սեպտեմբեր 1
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Ապրիլ 9 - Սեպտեմբեր 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Հունվար 8 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Հոկտեմբեր 2 - 2025,Հոկտեմբեր 2
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Օգոստոս 29 - 2025,Օգոստոս 29
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Օգոստոս 2 - 2025,Օգոստոս 2

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Համայնքային Սեփականություն Հանդիսացող Հողամասերի Աճուրդ-Վաճառքի և Վարձակալության Վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անուշ Հախոյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/12/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/01/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք` բաց դասական կարգով, որը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 2-ին, ժամը 11:00-ին և վարձակալություն՝ ժամը 15։00-ին, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, սենյակ 20 հասցեում /համայնքապետարանի վարչական շենք/:

Աճուրդի են դրվում հետևյալ հողամասերը.

Լոտ N 1. Ծածկագիր` 11-004-0050-0075, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Կոմիտասի փողոց 31/1, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը 0,05173 հա, մեկնարկային գինը 1100 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 2. Ծածկագիր` 11-004-0015-0014, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց 58/1 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողամասի չափը` 0,00677 հա, մեկնարկային գինը 2000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 3. Ծածկագիր` 11-004-0001-0075, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց 56/3, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողամասի չափը` 0,00521 հա, մեկնարկային գինը 2000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 4. Ծածկագիր` 11-004-0039-0182, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Կամոյի փողոց թիվ 10/2 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,0308 հա, մեկնարկային գինը 1000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 5. Ծածկագիր` 11-004-0039-0183, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Կամոյի փողոց 8/11 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողամասի չափը` 0,00297 հա, մեկնարկային գինը 3000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 6. Ծածկագիր` 11-004-0293-0044, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, հողամասի չափը` 0,9698 հա, մեկնարկային գինը 100 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ  N 7. Ծածկագիր` 11-040-0103-0007, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Կոթի   1-ին փողոց 37 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողամասի չափը` 0,002 հա, մեկնարկային գինը 4000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 8. Ծածկագիր` 11-050-0021-0019, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեվան 7-րդ փողոց 4-րդ նրբանցք 1-ին փակուղի 26 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,08293 հա, մեկնարկային գինը 150 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Լոտ N 9. Ծածկագիր` 11-050-0022-0002, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեվան 8-րդ փողոց 16 հողամաս, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողամասի չափը` 0,06596 հա, մեկնարկային գինը 150 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար:

Վարձակալության  են դրվում հետևյալ հողամասերը.

Վարձակալություն լոտ N 1. Վարձակալության է դրվում 11-004-0253-0064 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 0,3 հա մակերեսով հողամասը: Հողամասի 0,3 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 20 տարի:

              Վարձակալություն լոտ N 2. Վարձակալության է դրվում 11-049-0104-0036 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 2,49713 հա մակերեսով հողամասը: Հողամասի 2,49713 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 15 տարի:

              Վարձակալություն լոտ N 3. Վարձակալության է դրվում 11-049-0106-0002 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 2,28842 հա մակերեսով հողամասը: Հողամասի 2,28842 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 15 տարի:

              Վարձակալություն լոտ N 4. Վարձակալության է դրվում 11-049-0104-0035 ծածկագրով տարածքում գտնվող, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար հողամաս, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, 1,2012 հա մակերեսով հողամասը: Հողամասի 1,2012 հա մակերեսի համար վարձավճարի մեկնարկային գին սահմանել 16000 /տասնվեց հազար/ ՀՀ դրամ /1 տարվա համար/, վարձակալության ժամկետ՝ 15 տարի:

 Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ և սերվիտուտներ չկան:

Աճուրդին և մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր /աճուրդին՝ 30000 ՀՀ դրամի, իսկ մրցույթին՝ 20000 ՀՀ դրամի չափով/ և անձնագիր: Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 18:00-ն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, աճուրդային և մրցութային հանձնաժողովին: 

Աճուրդի և մրցույթի հայտերի ընդունումն ու գրանցումը դադարեցվում է աճուրդի և մրցույթի կայացման օրվանից 3 օր առաջ, այսինքն` 2021 թվականի հունվարի 27-ին, ժամը 18:00-ն:

Աճուրդի և մրցույթի անցկացման օրը մինչև աճուրդի սկիզբը մասնակիցը վճարում է նախավճար` լոտի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով:

Աճուրդին և մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Աճուրդում և մրցույթում հաղթող կճանաչվի ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Աճուրդում և մրցույթում հաղթող անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է կնքել պայմանագիր, որը ենթակա է պետական գրանցման։ 

 Մանրամասն տեղեկությունների համար, ինչպես նաև լոտերն ուսումնասիրման նպատակով, դիմել Նոյեմբերյանի համայնքապետարան` ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան Երևանյան 4, երկրորդ հարկ, հեռախոս /0266/ 22393:  

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (16.5ԿԲ)
Բոլորը
Նոյեմբերյան համայնք
Հուլիսի 5 / Հաղթանակ բնակավայր
Նոյեմբերյան համայնք
Նոյեմբերյան համայնք
Նոյեմբերյանի բժշկական կենտրոն
Չբացահայտված Հայաստան. Նոյեմբերյան համ
 Վերջին զանգ
ՆոյեմբերյաԿարկուտը ծեծած տեղն է ծեծում
Համայնքի ձայնը ուժ ունի. սպորտը՝ համայնքային զարգա
Նոյեմբերյան 2024-2025թ․
Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից..
ՈՐԱԿԻ ՆՇԱՆ 2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner