2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշտական չեզոքության կարգավիճակի 25-ամյակի կապակցությամբ անցկացվելու է «Աշխարհը երեխաների աչքերով» խորագրով մանկական նկարչական մրցույթ:
Մասնակիցների աշխատանքները, ինպես նաև տվյալները պետք է ուղարկել ք. Երևան, Վերին Անտառային 148/6 հասցեով: Մրցույթի մասնակիցների աշխատանքներն ընդունվելու են մինչև ս/թ մարտի 20-ը:
Մասնակցության պայմանների, առավել մանրամասն տեղեկատվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Թուրքմենստանի դեսպանատան պատասխանատու անձի՝ Լիդա Հարությունյանի հետ՝ հեռ.011 22 10 39/093 70 15 51, էլեկտրոնային հասցե՝ tmermembassy@gmail.com: