Հարգելի՛ բնակիչներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Թրանսփորթեյշն», «Ստադի Ստուդիո», «Սիլ-Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների՝ տնտեսվարողներին պարարտանյութերի մատակարարման առաջարկները և պայմանները:
Մասնավորապես՝ «Թրանսփորթեյշն» ընկերությունը 2020 թվականի համար ՀՀ մարզերի հողօգտագործողներին ազոտական պարարտանյութ (սելիտրա) տրամադրելու համար (ներառյալ լրացուցիչ ծառայությունները) առաջարկում է հետևյալ գները.
1. Վագոններից բաց թողնելու դեպքում (մեքենաների բեռնումը կկատարվի ընկերության միջոցներով)՝ 1 պարկը (50 կգ) - 6100 դրամ, 1 տոննան՝ 1 22 000 դրամ:
2. 8-9 տոննա և 15-20 տոննա խմբաքանակների դեպքում պարարտանյութի տեղափոխումը կկատարվի ընկերության միջոցներով՝ 1 պարկը (50 կգ) - 6400 դրամ, 1 տոննան՝ 1 28 000 դրամ:
3. Պահեստից մանրածախ վաճառքի դեպքում՝ 1 պարկը (50 կգ) - 6500 դրամ, 1 տոննան՝ 1 30 000 դրամ:
Պարարտանյութը շահառուներին կտրամադրվի 10 % կանխավճարի պայմանով՝ 10-12 օրվա ընթացքում:
«Ստադի Ստուդիո» ՍՊԸ-ն առաջարկում է Վրաստանի Հանրապետությունից ներկրված ազոտական պարարտանյութ՝ 34.4 % ազոտի պարունակությամբ: Պարարտանյութը շահառուներին կտրամադրվի «Այրում» կայարանից՝ 1 պարկը՝ 5950 դրամ արժեքով, բարձումը՝ ընկերության կողմից:
«Սիլ-Գազ» ՍՊԸ-ն ներկրում է ազոտական պարարտանյութ և ազոֆոսկա (N, P, K 16-16-16): Ընկերությունը պատրաստ է ապահովել անհրաժեշտ քանակի ազոտական պարատանյութով և ազոֆոսկայով՝ 50 կգ պարկերով, շուկայականից ցածր գներով:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել համայնքապետարան: