Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը հրավիրում է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվող բոլոր ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին:
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:
Մասնակցելով ծրագրին սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակների ֆինանսական աջակցության գործիքներից:
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման հետևյալ պայմաններով`
• առավելագույնը 5 մլն դրամ,
• տարեկան տոկոսադրույքը` 10%,
• մինչև 5 տարի մարման ժամկետով,
• Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
Մանրամասների համար կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Տավուշի մասնաճյուղ՝ հետևյալ հեռախոսահամարով` 098-31-10-04 , 098-25-50-12
Էլ. փոստ` tavushdnc@yahoo.com , dkarapetyan@smednc.am: