21.10.25
Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում կայացավ խմելու ջրի նոր ջրագծի կառուցմանը նվիրված միջոցառում
|
Հոկտեմբերի 21-ին Դեբեդավան բնակավայրում կայացավ վարչական կենտրոնի կողմից կազմակերպված խմելու ջրի նոր ջրագծի կառուցմանը նվիրված միջոցառում։Ծրագիրն իրականացվել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի, ֆրանսիական SPFA բարեգործական կազմակերպության և Նոյեմբերյանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին Դեբեդավանի բնակիչներ, հյուրեր, վարչական կենտրոնների ղեկավարներ, ինչպես նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը։Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ հանձեց «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Պրիվային, ֆրանսիական SPFA բարեգործական կազմակերպության տնօրեն Ջանիկ Մանիսյանին և հայաստանյան ...
Մանրամասն |
|
18.10.25
Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Արենի համայնքում
|
Հոկտեմբերի 17-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Արենի համայնքում տեղի ունեցած Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) նախաձեռնության շրջանակում կազմակերպված միջոցառմանը։Միջոցառման նպատակն էր` ընդգծել համայնքահեն վերափոխումների ուժը, համայնքների դերակատարությունը կայուն և ներառական զարգացման գործընթացում, ինչպես նաև ուսումնասիրել Արենիի հաջողված փորձը՝ որպես նորարարական և դիմակայուն համայնքի։Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Վայոց ձորի մարզպետի ...
Մանրամասն |
|
17.10.25
2022–2025թվականներին մշակութային և կրթական ոլորտների զարգացումը համայնքում
|
Նոյեմբերյան համայնքում 2022–2025թվականներին մշակութային և կրթական ոլորտների զարգացումը շարունակվում է մի շարք արդյունավետ ծրագրերի և գործընկերային համագործակցությունների շնորհիվ։ Սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվել են Ոսկեվան բնակավայրի մշակույթի տունը, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի մշակույթի տան տանիքները։Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և համայնքի համաֆինանսավորմամբ ամբողջությամբ վերակառուցվել, կահավորվել և արդեն գործում է Նոյեմբերյան քաղաքի Արվեստի դպրոցը։ «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ վերանորոգվել և կահավորվել է մանկական գրադարանը, իսկ համայնքի միջոցներով նոր շունչ է ստացել նաև քաղաքային գրադարանը։Նոյեմբերյանի ...
Մանրամասն |
|
17.10.25
Բիզնես ծրագրի առաջարկ ներկայացնելու հրավեր
|
Հայ օգնության ֆոնդը հայտարարում է ձեռներեցության գաղափարների մրցույթ՝ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս և Ոսկեվան բնակավայրերի այն դիմորդների համար․ ովքեր մշտապես բնակվում են նշված գյուղերում,ցանկանում են ստեղծել տեղական փոքր բիզնեսում համար օժանդակությունը կունենա էական ազդեցություն։ Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել նախնական հայտադիմումը՝ վերցնելով այն վարչական կենտրոնից։Ծրագրի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ին Ոսկեվանի մշակույթի տանը, իսկ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17։00-ին Բաղանիսի վարչական շենքում տեղի կունենան տեղեկատվական հանդիպումներ։ Մրցույթի արդյունքում ընտրված գաղափարներին ուղղված աջակցության գումարը յուրաքանչյուր ընտրված ծրագրի ...
Մանրամասն |
|
15.10.25
2023 թվականից Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) ակտիվորեն աշխատում է Նոյեմբերյան համայնքի բոլոր բնակավայրերու
|
2023 թվականից Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) ակտիվորեն աշխատում է Նոյեմբերյան համայնքի բոլոր բնակավայրերում՝ խթանելով տեղական տնտեսական զարգացումը և բնակիչների ինքնազբաղվածությունը։Տնտեսական բաղադրիչի շրջանակում ֆինանսավորվել են մի շարք բիզնես ծրագրեր՝ նպաստելով նոր հնարավորությունների ստեղծմանը համայնքներում․ Կոթի – 18 բիզնես ծրագիր Բերդավան – 19 բիզնես ծրագիր Դեղձավան – 5 բիզնես ծրագիր Պտղավան – 7 բիզնես ծրագիրԱյս ծրագրերի շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ կարողացել են ստեղծել կամ զարգացնել սեփական եկամտաբեր գործը՝ նպաստելով համայնքային տնտեսության ակտիվացմանը։Նոյեմբերյանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Հայ Օգնության Ֆոնդին՝ արդյունավետ համագործակցության և համայնքի ...
Մանրամասն |
|
10.10.25
Իրազեկում
|
2022-2025թթ ընթացքում համայնքը շարունակական կերպով իրականացնում է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ՝ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ստորև ներկայացված են հիմնանորոգված ճանապարհները՝ ըստ բնակավայրերի: • Բագրատաշեն - 1050 մ • Դեղձավան - 288 մ • Պտղավան - 880 մ • Արճիս - 557 մ • Լճկաձոր - 300 մ • Այրում - 853 մ • Հաղթանակ - 322 մ • Բերդավան - 1168 մ • Կողբ - 1898 մ • Նոյեմբերյան - 3241 մ • Դովեղ - 160 մ • Բաղանիս - 480 մ • Ոսկեվան - 355 մ • Կոթի - 1083 մ • Ոսկեպար - 540 մ
|
|
07.10.25
Գրադարանավարի օր
|
Հարգարժա՛ն գրադարանավարներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առիթով և ցանկանում ընթերցասերներին դեպի գրքերի անծիր ու իմաստուն աշխարհը ուղեկցելու առողջություն և եռանդ: Անչափ կարևոր է Ձեր իմացությունն ու ունակությունը մարդկանց գրքին մերձեցնելու և աշխարհաճանաչ դարձնելու գործում: Թող շարունակվի գրադարանավարի գործը իր ավանդույթներով և հին ու նոր սերունդներին օգտակար լինելով:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |