Դեռևս 2015-2016 թվականների ընթացքում Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղում ԻՖԱԴ-ի ֆինանսավորմամբ անցկացվեց 16 կմ 300 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծ և կառուցվեց երկու ՕԿՋ՝ իր աղբյուրակապով ( 200 և 50 տոննա տարողունակությամբ) :
Այդուհանդերձ, այդքանով Բաղանիս գյուղում խմելու ջրի ջրամատակարարումը շարունակում էր մնալ չկանոնակարգված, քանի որ ջրամատակարարումն իրականացվում էր առանց ջրաչափերի և արդյունքում նաև անխնայողաբար, ինչի արդյունքում գյուղի ավելի բարձրադիր հատվածին ջուր չէր հասնում, ջրի կուտակված պաշարը չէր բավականացնում:
Ջրամատակարարումը կարգավորելու և իրավիճակն ի վերջո վերահսկելու նկատառումով 2018 թվականին համայնքը ԿԽՄԿ ֆինանսավորմամբ ձեռք բերեց թվով 200 ջրաչափ, որոնց տեղադրման աշխատանքների կազմակերպումն իր վրա ստանձնեց Նոյեմբերյանի համայնքապետարանը:
Այսօր արդեն ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ սահմանամերձ Բաղանիս գյուղում ջրամատակարարումը կանոնակարգված է և ջրի հավասար բաշխումը՝ ապահովված:
Խնդրի կարգավորման շրջանակներում սահմանամերձ համայնքի հանդեպ դրսևորած սրտացավության և ցուցաբերած իրավական աջակցության համար Նոյեմբերյան համայնքն իր խորհին շնորհակալությունն է հայտնում նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և իր անձնակազմին: