|
27.10.25
Հայտարարություն
|
|
Պլանային աշխատանքներ («Այրում» չափիչ հանգույցի ընթացիկ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների, Լոռու մարզի Շնող, Թեղուտ բնակավայրերի գազասպառողների, «Գազարդի», «Զևս», «Կայծոն», «Դեբետ-1», «Դեբետ-2», «Սպեց» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի, «Լևոն 2» ՍՊԸ-ի, «Հովսեփ-Նարեկ» ՍՊԸ-ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Բագրատաշենի ...
Մանրամասն |
|
|
23.10.25
Հայտարարություն
|
Համայնքի հարգելի՛ բնակիչներ Համայնքապետարանի ղեկավար աշխատակազմի և բնակավայրերի բնակիչների հետ նախատեսվում են հանդիպումներ՝ քննարկելու 2022-2025թթ․ ընթացքում իրականացված ծրագրերը, ընթացիկ աշխատանքները և համայնքի զարգացման հետագա ուղղությունները։ Առաջիկա հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին`  Դեբեդավան բնակավայրի վարչական կենտրոնում` ժամը 11:00-ին  Բագրատաշեն վարչական կենտրոնում` ժամը 14:00-ին:
|
|
|
21.10.25
Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում կայացավ խմելու ջրի նոր ջրագծի կառուցմանը նվիրված միջոցառում
|
|
Հոկտեմբերի 21-ին Դեբեդավան բնակավայրում կայացավ վարչական կենտրոնի կողմից կազմակերպված խմելու ջրի նոր ջրագծի կառուցմանը նվիրված միջոցառում։Ծրագիրն իրականացվել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի, ֆրանսիական SPFA բարեգործական կազմակերպության և Նոյեմբերյանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին Դեբեդավանի բնակիչներ, հյուրեր, վարչական կենտրոնների ղեկավարներ, ինչպես նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Աղամյանը։Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ հանձեց «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի տնօրեն Դոմինիկ Պրիվային, ֆրանսիական SPFA բարեգործական կազմակերպության տնօրեն Ջանիկ Մանիսյանին և հայաստանյան ...
Մանրամասն |
|
|
18.10.25
Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Արենի համայնքում
|
|
Հոկտեմբերի 17-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի գլխավորությամբ հյուրընկալվեց Արենի համայնքում տեղի ունեցած Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) նախաձեռնության շրջանակում կազմակերպված միջոցառմանը։Միջոցառման նպատակն էր` ընդգծել համայնքահեն վերափոխումների ուժը, համայնքների դերակատարությունը կայուն և ներառական զարգացման գործընթացում, ինչպես նաև ուսումնասիրել Արենիի հաջողված փորձը՝ որպես նորարարական և դիմակայուն համայնքի։Բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Վայոց ձորի մարզպետի ...
Մանրամասն |
|
|
17.10.25
2022–2025թվականներին մշակութային և կրթական ոլորտների զարգացումը համայնքում
|
|
Նոյեմբերյան համայնքում 2022–2025թվականներին մշակութային և կրթական ոլորտների զարգացումը շարունակվում է մի շարք արդյունավետ ծրագրերի և գործընկերային համագործակցությունների շնորհիվ։ Սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվել են Ոսկեվան բնակավայրի մշակույթի տունը, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի մշակույթի տան տանիքները։Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և համայնքի համաֆինանսավորմամբ ամբողջությամբ վերակառուցվել, կահավորվել և արդեն գործում է Նոյեմբերյան քաղաքի Արվեստի դպրոցը։ «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ վերանորոգվել և կահավորվել է մանկական գրադարանը, իսկ համայնքի միջոցներով նոր շունչ է ստացել նաև քաղաքային գրադարանը։Նոյեմբերյանի ...
Մանրամասն |
|
|
17.10.25
Բիզնես ծրագրի առաջարկ ներկայացնելու հրավեր
|
|
Հայ օգնության ֆոնդը հայտարարում է ձեռներեցության գաղափարների մրցույթ՝ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս և Ոսկեվան բնակավայրերի այն դիմորդների համար․ ովքեր մշտապես բնակվում են նշված գյուղերում,ցանկանում են ստեղծել տեղական փոքր բիզնեսում համար օժանդակությունը կունենա էական ազդեցություն։ Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել նախնական հայտադիմումը՝ վերցնելով այն վարչական կենտրոնից։Ծրագրի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ին Ոսկեվանի մշակույթի տանը, իսկ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17։00-ին Բաղանիսի վարչական շենքում տեղի կունենան տեղեկատվական հանդիպումներ։ Մրցույթի արդյունքում ընտրված գաղափարներին ուղղված աջակցության գումարը յուրաքանչյուր ընտրված ծրագրի ...
Մանրամասն |
|
|
15.10.25
2023 թվականից Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) ակտիվորեն աշխատում է Նոյեմբերյան համայնքի բոլոր բնակավայրերու
|
|
2023 թվականից Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) ակտիվորեն աշխատում է Նոյեմբերյան համայնքի բոլոր բնակավայրերում՝ խթանելով տեղական տնտեսական զարգացումը և բնակիչների ինքնազբաղվածությունը։Տնտեսական բաղադրիչի շրջանակում ֆինանսավորվել են մի շարք բիզնես ծրագրեր՝ նպաստելով նոր հնարավորությունների ստեղծմանը համայնքներում․ Կոթի – 18 բիզնես ծրագիր Բերդավան – 19 բիզնես ծրագիր Դեղձավան – 5 բիզնես ծրագիր Պտղավան – 7 բիզնես ծրագիրԱյս ծրագրերի շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ կարողացել են ստեղծել կամ զարգացնել սեփական եկամտաբեր գործը՝ նպաստելով համայնքային տնտեսության ակտիվացմանը։Նոյեմբերյանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Հայ Օգնության Ֆոնդին՝ արդյունավետ համագործակցության և համայնքի ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |