10.10.25
Իրազեկում
|
2022-2025թթ ընթացքում համայնքը շարունակական կերպով իրականացնում է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ՝ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ստորև ներկայացված են հիմնանորոգված ճանապարհները՝ ըստ բնակավայրերի: • Բագրատաշեն - 1050 մ • Դեղձավան - 288 մ • Պտղավան - 880 մ • Արճիս - 557 մ • Լճկաձոր - 300 մ • Այրում - 853 մ • Հաղթանակ - 322 մ • Բերդավան - 1168 մ • Կողբ - 1898 մ • Նոյեմբերյան - 3241 մ • Դովեղ - 160 մ • Բաղանիս - 480 մ • Ոսկեվան - 355 մ • Կոթի - 1083 մ • Ոսկեպար - 540 մ
|
|
07.10.25
Գրադարանավարի օր
|
Հարգարժա՛ն գրադարանավարներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առիթով և ցանկանում ընթերցասերներին դեպի գրքերի անծիր ու իմաստուն աշխարհը ուղեկցելու առողջություն և եռանդ: Անչափ կարևոր է Ձեր իմացությունն ու ունակությունը մարդկանց գրքին մերձեցնելու և աշխարհաճանաչ դարձնելու գործում: Թող շարունակվի գրադարանավարի գործը իր ավանդույթներով և հին ու նոր սերունդներին օգտակար լինելով:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
07.10.25
Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում անցկացվեց տոնական և ոգեշնչող հանդիպում
|
Գրադարանավարի օրվա կապակցությամբ նոր շունչ ստացած՝ վերանորոգված Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում անցկացվեց տոնական և ոգեշնչող հանդիպում։ Օրը վերածվեց ջերմ ու անկեղծ զրույցի՝ գրադարանավարների և համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի մասնակցությամբ։ Հանդիպումը անցավ հարցուպատասխան և ազատ քննարկման ձևաչափով, որտեղ խոսվեց գրքի ուժի, գիտելիքի արժեքի և մշակույթի կարևոր դերի մասին։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ՝ ընդգծելով նրանց առաքելությունը որպես հոգու և մտքի լուսավորություն տարածողներ։ «Դուք մեր գիտելիքի պահապաններն եք, այն մարդիկ, ովքեր սերունդներին փոխանցում են մշակութային, ազգային ինքնությունը և սերը դեպի գիրքը»,– նշեց Արսեն ...
Մանրամասն |
|
06.10.25
Պտղավան բնակավայրում բացվեց կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետը
|
Ս/թ հոկտեմբերի 5-ին Պտղավան բնակավայրում տեղի ունեցավ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն՝ կամավոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն համայնքի անվտանգության մակարդակի բարձրացմանն է ուղղված, այլև կամավորության մշակույթի տարածմանը՝ որպես հոգատարության, պատասխանատվության և փոխօգնության բարձրագույն դրսևորում։ Հենակետի ստեղծման գործում իրենց նշանակալի ներդրումն են ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա և կազմակերպելով կամավորների վերապատրաստման դասընթացներ։ Նոյեմբերյանի համայնքապետարանը, Ավստրիական զարգացման գործակալությունը, ինչպես նաև Ավստրիական և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունները ևս ...
Մանրամասն |
|
05.10.25
Ուսուցչի օր
|
Հարգարժա՛ն ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթանքով առողջության և շատ տարիների արգասիքների՝ պայմանավորված Ձեր աշխատանքով: Դուք ոչ միայն կրթում, այլ նույնքան դաստիարակում եք մարդկանց, որ կյանք մտնելով` Ձեր տված հիմքով ու գիտելիքների պաշարով են արարում ու կերտում: Ուստի մեծագույն հարգանքս հանդեպ Ձեզ ու Ձեր առաքելության:
Շնորհակալությամբ՝ Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
01.10.25
Տարեցների օր
|
Օրվա առիթով այց համայնքապետարանի կողմից մեր համայնքի՝ հարյուրը բոլորած Արճիս բնակավայրի բնակչուհի Մարուս Ափյանին և Բագրատաշեն բնակավայրի բնակչուհի Սիրանուշ Մելիքյանին՝ ուշադրությամբ և ջերմ վերաբերմունքով: Առողջություն և արևշատություն եմ ցանկանում հասակ առած մեր բոլոր հայրենակիցներին՝ մաղթելով վաստակած և գնահատված խոր ծերություն՝ շրջապատված սիրով և հոգատարությամբ: Նոյեմբերյան համայնքի ղեկավար՝ Ա. Լ. Աղաբաբյան
|
|
29.09.25
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Նոյեմբերյան համայնքում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն
|
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Նոյեմբերյան համայնքում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելության ընթացքում իրականացվել է 19 այց, որի ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց խնդիրները։ Քննարկվել են քաղաքաշինական, սոցիալական և առողջապահական հարցեր։ Մարզպետը լսել է բարձրացրած խնդիրները, ներկայացրել դրանց լուծման հնարավոր տարբերակները և տեղում տվել համապատասխան հանձնարարականներ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |