17.10.25
2022–2025թվականներին մշակութային և կրթական ոլորտների զարգացումը համայնքում
|
Նոյեմբերյան համայնքում 2022–2025թվականներին մշակութային և կրթական ոլորտների զարգացումը շարունակվում է մի շարք արդյունավետ ծրագրերի և գործընկերային համագործակցությունների շնորհիվ։ Սուբվենցիոն ծրագրերով վերանորոգվել են Ոսկեվան բնակավայրի մշակույթի տունը, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի մշակույթի տան տանիքները։Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և համայնքի համաֆինանսավորմամբ ամբողջությամբ վերակառուցվել, կահավորվել և արդեն գործում է Նոյեմբերյան քաղաքի Արվեստի դպրոցը։ «Շեն» բարեգործական կազմակերպության աջակցությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ վերանորոգվել և կահավորվել է մանկական գրադարանը, իսկ համայնքի միջոցներով նոր շունչ է ստացել նաև քաղաքային գրադարանը։Նոյեմբերյանի ...
Մանրամասն |
|
17.10.25
Բիզնես ծրագրի առաջարկ ներկայացնելու հրավեր
|
Հայ օգնության ֆոնդը հայտարարում է ձեռներեցության գաղափարների մրցույթ՝ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս և Ոսկեվան բնակավայրերի այն դիմորդների համար․ ովքեր մշտապես բնակվում են նշված գյուղերում,ցանկանում են ստեղծել տեղական փոքր բիզնեսում համար օժանդակությունը կունենա էական ազդեցություն։ Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել նախնական հայտադիմումը՝ վերցնելով այն վարչական կենտրոնից։Ծրագրի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ին Ոսկեվանի մշակույթի տանը, իսկ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 17։00-ին Բաղանիսի վարչական շենքում տեղի կունենան տեղեկատվական հանդիպումներ։ Մրցույթի արդյունքում ընտրված գաղափարներին ուղղված աջակցության գումարը յուրաքանչյուր ընտրված ծրագրի ...
Մանրամասն |
|
15.10.25
2023 թվականից Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) ակտիվորեն աշխատում է Նոյեմբերյան համայնքի բոլոր բնակավայրերու
|
2023 թվականից Հայ Օգնության Ֆոնդը (ՀՕՖ) ակտիվորեն աշխատում է Նոյեմբերյան համայնքի բոլոր բնակավայրերում՝ խթանելով տեղական տնտեսական զարգացումը և բնակիչների ինքնազբաղվածությունը։Տնտեսական բաղադրիչի շրջանակում ֆինանսավորվել են մի շարք բիզնես ծրագրեր՝ նպաստելով նոր հնարավորությունների ստեղծմանը համայնքներում․ Կոթի – 18 բիզնես ծրագիր Բերդավան – 19 բիզնես ծրագիր Դեղձավան – 5 բիզնես ծրագիր Պտղավան – 7 բիզնես ծրագիրԱյս ծրագրերի շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ կարողացել են ստեղծել կամ զարգացնել սեփական եկամտաբեր գործը՝ նպաստելով համայնքային տնտեսության ակտիվացմանը։Նոյեմբերյանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Հայ Օգնության Ֆոնդին՝ արդյունավետ համագործակցության և համայնքի ...
Մանրամասն |
|
10.10.25
Իրազեկում
|
2022-2025թթ ընթացքում համայնքը շարունակական կերպով իրականացնում է ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ՝ ՀՀ կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ստորև ներկայացված են հիմնանորոգված ճանապարհները՝ ըստ բնակավայրերի: • Բագրատաշեն - 1050 մ • Դեղձավան - 288 մ • Պտղավան - 880 մ • Արճիս - 557 մ • Լճկաձոր - 300 մ • Այրում - 853 մ • Հաղթանակ - 322 մ • Բերդավան - 1168 մ • Կողբ - 1898 մ • Նոյեմբերյան - 3241 մ • Դովեղ - 160 մ • Բաղանիս - 480 մ • Ոսկեվան - 355 մ • Կոթի - 1083 մ • Ոսկեպար - 540 մ
|
|
07.10.25
Գրադարանավարի օր
|
Հարգարժա՛ն գրադարանավարներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առիթով և ցանկանում ընթերցասերներին դեպի գրքերի անծիր ու իմաստուն աշխարհը ուղեկցելու առողջություն և եռանդ: Անչափ կարևոր է Ձեր իմացությունն ու ունակությունը մարդկանց գրքին մերձեցնելու և աշխարհաճանաչ դարձնելու գործում: Թող շարունակվի գրադարանավարի գործը իր ավանդույթներով և հին ու նոր սերունդներին օգտակար լինելով:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար` Ա. Լ. Աղաբաբյան
|
|
07.10.25
Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում անցկացվեց տոնական և ոգեշնչող հանդիպում
|
Գրադարանավարի օրվա կապակցությամբ նոր շունչ ստացած՝ վերանորոգված Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում անցկացվեց տոնական և ոգեշնչող հանդիպում։ Օրը վերածվեց ջերմ ու անկեղծ զրույցի՝ գրադարանավարների և համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի մասնակցությամբ։ Հանդիպումը անցավ հարցուպատասխան և ազատ քննարկման ձևաչափով, որտեղ խոսվեց գրքի ուժի, գիտելիքի արժեքի և մշակույթի կարևոր դերի մասին։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ՝ ընդգծելով նրանց առաքելությունը որպես հոգու և մտքի լուսավորություն տարածողներ։ «Դուք մեր գիտելիքի պահապաններն եք, այն մարդիկ, ովքեր սերունդներին փոխանցում են մշակութային, ազգային ինքնությունը և սերը դեպի գիրքը»,– նշեց Արսեն ...
Մանրամասն |
|
06.10.25
Պտղավան բնակավայրում բացվեց կամավոր հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետը
|
Ս/թ հոկտեմբերի 5-ին Պտղավան բնակավայրում տեղի ունեցավ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն՝ կամավոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը։ Այս նախաձեռնությունը ոչ միայն համայնքի անվտանգության մակարդակի բարձրացմանն է ուղղված, այլև կամավորության մշակույթի տարածմանը՝ որպես հոգատարության, պատասխանատվության և փոխօգնության բարձրագույն դրսևորում։ Հենակետի ստեղծման գործում իրենց նշանակալի ներդրումն են ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա և կազմակերպելով կամավորների վերապատրաստման դասընթացներ։ Նոյեմբերյանի համայնքապետարանը, Ավստրիական զարգացման գործակալությունը, ինչպես նաև Ավստրիական և Հայկական Կարմիր Խաչի ընկերությունները ևս ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |