Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 610
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.19 «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը` Նոյեմբերյանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ, «ԱրմմոնոPlus» երրորդ հանրապետական թատերական փառատոնի շրջանակներում` հոկտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին, Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի դահլիճում կկայանա «ԱԻՆ, 911, լսում եմ Ձեզ» մոնոներկայացումը:

Մոնոներկայացման բեմադրիչ՝ Արմեն Սարգսյան, դերասանուհի՝ Լիանա Ավետիսյան: Տևողությունը՝ 45 րոպե:

ԱԻՆ-ի աշխատակցուհին հեռախոսազանգ է ստանում առևանգված կնոջից։ Երբ զանգը հանկարծ ընդհատվում է, նա ստիպված է լինում օգտագործել բոլոր հնարավոր և անհնար միջոցները կնոջը և նրան առևանգողին գտնելու համար։

Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորիդ:

16.10.19 «Մշակությաին կրթության աջակցություն» հիմնադրամի մասնագետները Նոյեմբերյանում էին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և երաժշտական տարբեր ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ Աշոտ Ղազարյանը (կոմպոզիտոր-տեսաբան), Սամվել Երկնափեշյանը (ժող. գործիքներ), Անահիտ Շահինյանը (վոկալ) և Զեմֆիրա Բարսեղյանը (դաշնամուր) վարպետության դասեր անցկացրեցին տարածաշրջանի երաժշտական դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար: Նմանատիպ նախաձեռնությունները պարբերական բնույթ ունեն, և տարվա մեջ անցկացվում են մի քանի անգամ:

Շնորհակալություն ենք հայտնում «Մշակությաին կրթության աջակցություն» հիմնադրամին՝ մեր երաժշտական դպրոցները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, մեր տաղանդաշատ աշակերտներին ու ուսուցիչներին նոր գիտելիքներ փոխանցելու համար:

14.10.19 Նոյեմբերյանը պատվով է վերադարձել «Տարեցների հանրապետական խաղերի» եզրափակիչ փուլից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող «Տարեցների հանրապետական խաղեր» ծրագրի եզրափակիչ փուլին մասնակցել է նաև Նոյեմբերյանի թիմը։

Մրցումներն անցկացվել են հետևյալ մարզաձևերում՝ շախմատ, շաշկի, նարդի, դարթս և բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ։ Խաղերին մասնակցել են ՀՀ 10 մարզերի, Երեվանի և Արցախի Հանրապետության թիմերը։

Նոյեմբերյանի թիմից Նելլի Գոգինյանը շաշկու առաջնությունում գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը:

14.10.19 Բերդավանցիները մեկ օրով Երևանում էին
Հանգստյան օրերին Առնո Բաբաջանյան համերգասրահն իր հյուրընկալ դռներն էր բացել բերդավանցիների առաջ: Հետաքրքիր ու աննախադեպ գաղափարի նպատակն էր մեկ օրով համախմբել բերդավանցիներին՝ անկախ բնակության վայրից: Հանդիպմանը ներկա էին նաև հյուրեր՝ նախկին Նոյեմբերյանի ամբողջ տարածաշրջանից, ինչպես նաև բարերարներ, ովքեր մշտապես համայնքի կողքին են:Միջոցառման սկիզբն ազդարարվեց համերգային գեղեցիկ ծրագրով, որին հաջորդեց Հարութ Հախվերդյանի գեղանկարների անհատական ցուցահանդեսը: Երեկոյի հյուրասիրության ժամանակ բերդավանյան էր ամեն ինչ՝ սկսած գինուց, մինչև մրգեր ու խմորեղեն:Հանդիպումը եզրափակվեց ավելի մտերմիկ և ջերմ միջավայրում՝ մեկ գավաթ գինու շուրջ։ Մենք լիահույս ենք, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ հանդիպելը գեղեցիկ ... Մանրամասն
14.10.19 «IQ Նոյեմբերյան» ուսումնական կենտրոնի սաները փայլուն մասնակցություն են ունեցել Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային

IQ Center Global Education-ի նախաձեռնած Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային «IQ Նոյեմբերյան» ուսումնական կենտրոնի սաները փայլուն մասնակցություն են ունեցել:

Մասնավորապես, համապատասխան տարիքային խմբերում Արա Մարալչյանն արժանացել է 3-րդ, Էրիկ Մամյանը՝ 2-րդ, Աշոտ Աբովյանը՝ 1-ին մրցանակների, իսկ Սոնա Խաչիկյանն ստացել է «Չեմպիոն» մրցանակ:

Շնորհավորում ենք մեր ինտելեկտուալ փոքրիկներին ու մաղթում նորանոր հաջողություններ:

11.10.19 ՋինիշյաՆ Հիշատակի Հիմնադրամն սկսել է 2019-2020 թ.-ի համար նոր խմբերի հավաքագրման գործընթացը
Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ՋինիշյաՆ Հիշատակի Հիմնադրամը (ՋՀՀ) 2015 թվականից իրականացնում է Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ ծրագիրը ՀՀ մարզերում, որի նպատակն է աջակցել 18-35 տարեկան երիտասարդներին սկսելու և զարգացնելու իրենց սեփական բիզնեսը իրենց իսկ համայնքներում:Հիմնադրամն արդեն սկսել է 2019-2020 թ.-ի համար նոր խմբերի հավաքագրման գործընթացը:Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն.• ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,• նոր են սկսել բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,• ունեն գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել ևզարգացնել:Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ... Մանրամասն
07.10.19 Ոսկեվանում նշվել է Գրադարանավարի օրը

Հոկտեմբերի 7-ին՝ Ոսկեվանի Ս.Բ. Գայանե եկեղեցու բակում, մշակույթի տան աշխատակիցների կողմից գյուղի շնորհալի երեխաների հետ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Գրադարանավարի օրվան:

Ներկայացվեցին հատվածներ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի կենսագրությունից, Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» բեմականացումը և կատարեցին Կոմիտասի երգերից:

Միջոցառմանը ներկա էին նաև Ոսկեվանի մանկապարտեզի փոքրիկ սաները:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4

/0266/22703, /0266/22393

noyemberyan.tavush@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner