|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 սեպտեմբերի 2025 թվականի N 289-Ա |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԱՎՈՒՇ-5 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 29․08․2025 թվականի թիվ 2/փ-278 դրական եզրակացությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող (Կողբ բնակավայրը) միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-041-0337-0019 կադաստրային ծածկագրով 0.261 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող հողերից նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոփոխությունը: |
Կողմ -16 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|