Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 04/12/2020 թվականի թիվ 113-Ն որոշման 1-ին կետը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչ Արմեն Ռաշիդի Ալավերդյանի 10․09․2021 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արմեն Ռաշիդի Ալավերդյանին տալ շինարարության թույլտվություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 8-րդ փողոց 1-ին նրբանցք 2 բնակելի տան տարածքում խելացի անասնաշենքի կառուցման համար։
2․ Շինարարության թույլտվության համար Արմեն Ռաշիդի Ալավերդյանը պարտավոր է Նոյեմբերյանի համայնքի բյուջե մուծում կատարել 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ տեղական տուրք։