|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703,  /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 16  հունիսի  2020 թվականի N 58-Ա
 | 
| ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի ե ենթակետով և հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչների ներկայությամբ 04.03.2020 թվականին անցկացված հանրային լսումները ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու նպատակով հատկացնել Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի վարչական տարածքում գտնվող անհրաժեշտ հողատարածքները, անհրաժեշտության դեպքում կիրառել «Հասարակաության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները: | 
| 
 | Կողմ -9  ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |