| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք  ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703,  /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  28  փետրվարի  2018 թվականի N 13-Ն | 
  ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԱԳԱՐԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 25 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  | 
 
 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 28 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 1731-Ա որոշումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի 19.02.2018 թվականի գրությունը`  
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
- Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 25 հասցեում գտնվող 282.73 քմ մակերեսով հողամասը (ծածկագիր 11-004-0057-0003, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, հողամասի վրա առկա շենքի օգտագործման նպատակը` անասնաբուժարան) նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
 
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
 
  | 
 Կողմ -9  ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ  | Դեմ -1  ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ  | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |