Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0049-0011 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00122 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2. Անշարժ գույքը, որպես գույքային առանձին միավոր, պետական գրանցում տալու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե: