|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 ապրիլի 2021 թվականի N 174-Ա |
«ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊԸ-ԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 04.12.2020 թվականի թիվ 113-Ն որոշումը և հաշվի առնելով «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊԸ-ի պատասխանատու անձի 01․04․2021 թվականի դիմումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊԸ-ին 01․04․2021 թվականից մինչև 31․12․2021 թվականը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոց թիվ 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հարևանությամբ (ոչ երթևեկելի հատվածում՝ ծաղկանոցում, համաձայն սխեմա-հատակագծի) տեղադրել 1,20x2 մ չափի երկու երկկողմանի գովազդային վահանակ՝ 9,6 քմ ընդհանուր մակերեսով՝ արտաքին գովազդ տեղադրելու համար, 1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1125 ՀՀ դրամ:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մարիամ Աշոտի Աբովյանին սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(574.58 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|