Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Լյովա Թաթոսի Շահնազարյանի (լիազորված անձ Անդրանիկ Վոլոդյայի Սարատիկյան նույն. քարտ 011139003 տրվ.10.04.2019թվականին, 008-ի կողմից) դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի 42-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 8/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-040-0071-0004-ից) Լյովա Թաթոսի Շահնազարյանին պատկանող 0.12 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.03 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.15 հա) նկատմամբ ճանաչել Լյովա Թաթոսի Շահնազարյանի (ծնված 02.01.1958 թվականին) սեփականության իրավունքը։