Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 1-ին փողոց 34/1 հասցեում գտնվող կառույցը՝ բնակելի տուն, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ, 1-ին փողոց 34/1 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-041-0363-0060 կադաստրային ծածկագրով 0.0757 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 129․65 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ բնակելի տունը (ներքին մակերես 108․3 քմ ), ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արթուր Ավետիքի Բեջանյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.0757 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 389704 (երեք հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր չորս) ՀՀ դրամ։
2) 129․65 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցի գինը սահմանել՝ 113314 (հարյուր տասներեք հազար երեք հարյուր տասնչորս) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |