|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 սեպտեմբերի 2020 թվականի N 359-Ա |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 86-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 2-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի «Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի 1-ին հարկի 26.07 քմ մակերեսով տարածքը, որպես հասարակական սպասարկման օբյեկտ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Մարտին Սարգսի Մարալչյանին: ա) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 150 ՀՀ դրամ /1 քմ մակերեսի համար, վարձավճարի ամսական ընդհանուր գումարը՝ 3910 ՀՀ դրամ: բ) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԽԱՉԻԿ ԳԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|