Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կոթի գյուղի 19-րդ փողոց թիվ 5 հասցեում գտնվող 11-040-0013-0005 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման) 0.01775 հա մակերեսով հողամասը:
     1) օտարման մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ-ի համար/: 
     2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
     3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: