Այսօր: Երեքշաբթի, 20 Ապրիլի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14-Ա


Զեկ. ԽԱՉԻԿ ԳԻՇՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 13 ՀԵՆԱՍՅՈՒՆ <<ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ -ԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Beeline ընկերության գլխավոր տնօրենի 19.02.2018 թվականի թիվ 042-18-И11 գրությունը`

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  

  1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիսից Ոսկեվան բնակավայրերն ընկած հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող թվով 13 փողոցային լուսավորության հենասյուներ օգտագործել <<ՎԵՈՆ Արմենիա>> ՓԲԸ-ի կողմից օպտիկամանրաթելային մալուխ անցկացնելու նպատակով` անորոշ ժամկետով, 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ միանվագ վճարի դիմաց:               

1) Սույն որոշման 1-ին կետով նշված հենասյուները <<ՎԵՈՆ Արմենիա>> ՓԲ ընկերության օգտագործմանը հանձնել մալուխների անցկացման հետևանքով առաջացած ցանկացած վնաս մալուխների անցկացման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում վերացնելու և նախկին վիճակը վերականգնելու պայմանով:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման առաջին կետով սահմանված 400.000 ՀՀ դրամ գումարը Նոյեմբերյան համայնքի բյուջե մուտքագրվելուց անմիջապես հետո:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԱՉԻԿ ԳԻՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner