Համազեկուցողը ներկայացրեց, որ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Պատասխանը ստացվել է դրական եզրակացությամբ: Հարցի վերաբերյալ տրվեց մանրամասն բացատրություն: Փոփոխության վերաբերյալ հնչեցին հարցեր՝ առավելապես փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, այնուհետև առաջարկվեց հաստատել որոշման նախագիծը: Այնուհետև
եկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ բյուջեի փոփոխությունը անհրաժեշտ է իրականացնել հրատապ`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի <<Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին >> թիվ 97-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Նոյեմբերյան համայնքի բյուջեի 2019 թվականի բյուջեի վարչական մասի եկամտային մասի <<Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ)>> տողում գումարը նվազեցնել 3187642 ՀՀ դրամ,տեղական տուրքեր<<Ավագանու սահմանած կարգին և պայմաններին համապատասխան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված գովազդների բաց.Երևան քաղաքի>> տողում գումարը նվազեցնել 576000ՀՀ դրամ, <<Նոտարական գրասենյակների կողմից նոտար.ծառայություն.կատարելու,նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու ,նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու,փաստաղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար>> տողում գումարը ավելացնել 576000 ՀՀ դրամ:
2.Նոյեմբերյան համայնքի 2019 թվականի բյուջեի՝
- Ծախսային մասի գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 հոդվածից պակասեցնել 1301242 ՀՀ դրամ,գործառական դասակարգման 04 բաժնի 07 խմբի 03 դասի տնտեսագիտական դասակարգման 5112 հոդվածից 1886400ՀՀ դրամ:
- Ծախսային մասի գործառական դասակարգման 09բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4511 հոդվածից 1700000 ՀՀ դրամ, տեղափոխել գործառական դասակարգման 01 բաժնի 06խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված 1355000ՀՀ դրամ,գործառական դասակարգման 04 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված 345000ՀՀ դրամ:
- Ծախսային մասի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 03 դասի տնտեսագիտական դասակարգման 4511հոդվածից 799000 ՀՀ դրամ,գործառական դասակարգման 09 բաժնի 05 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4511 հոդվածից 1200000ՀՀ դրամ տեղափոխել գործառական դասակարգման 06 բաժնի 03 խմբի 01 դասի տնտեսագիտական դասկարգման 4269 հոդված 809000 ՀՀ դրամ,գործառական դասակարգման 06 բաժնի 04խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված 790000 ՀՀ դրամ,գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4269 հոդված 400000 ՀՀ դրամ:
- Ծախսային մասի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 5122 հոդվածից 320000 ՀՀ դրամ տեղափոխել գործառական դասակարգման 08 բաժնի 02խմբի 04 դասի տնտեսագիտական դասակարգման 5122հոդված:
- Ծախսային մասի գործառական դասակարգման 10 բաժնի 03 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4729 հոդվածից 250000 ՀՀ դրամ տեղափոխել գործառական դասակարգման 10 բաժնի 04խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4729 հոդված:
Սույն որոշմամբ կատարվող փոփոխությունները թույլատրել իրականացնել մեկ անձից գնման եղանակով։
|