Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով անասնագոմ կառուցելու նպատակով հողամասի կատեգորիայի անհամապատասխանության փաստը և հաշվի առնելով Ռոման Ավետիքի Սարգսյանի 28.08. 2020 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրի «Օհանի հողեր» հանդամաս թիվ 1 հասեում գտնվող, Ռոման Ավետիքի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող /սեփ․ վկայական 27082020-11-0002/, 11-056-0207-0014 ծածկագրով 1․791 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը՝ վարելահող, փոխադրել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի:
|