Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010 թվականի N 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը` սխալմամբ որպես քաղաքացիների սեփականություն քարտեզագրված.
1. Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում գտնվող 11-004-0265-0005 ծածկագրով 0.13377 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը:
2. Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում գտնվող 11-004-0186-0001 ծածկագրով 0,09797 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը այլ) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը:
3. Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում գտնվող 11-004-0186-0042 ծածկագրով 0,06339 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |