Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.44033 հա մակերեսով 11-004-0264-0020 ծածկագրով հողամասը, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, տրամադրել վարձակալական հիմունքներով. 1) հողամասի 0.44033 հա մակերեսի համար վարձակալության գին սահմանել 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ, 2) վարձակալության ժամկետ սահմանել 5 (հինգ) տարի, 3) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության, 4) տարածքը վարձակալության տրամադրել 1 (մեկ) տարվա ընթացքում:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|