Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 109-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, նկատի ունենալով, որ  Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 3-րդ փողոց տուն 14 հասցեում գտնվող օրինական ճանաչված ինքնակամ կառույցը կառուցված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի 3-րդ փողոց տուն 14 հասցեում գտնվող  11-050-0067-0002 ծածկագրով տարածքում առկա 0.02482 հա մակերեսով հողամասը և հողամասում գտնվող 158.6 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված ինքնակամ կառույցը՝ բնակելի տուն,  (նպատակային նշանակությունը`  բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռոմիկ Հունանի Գրիգորյանին:

2. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝

        1) 248.2 քմ մակերեսով հողամասի համար՝ 23850 (քսաներեք հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

   2) 158.6 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 166 550  (մեկ հարյուր վաթսունվեց հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,

  3) օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner