Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն աճուրդային կարգով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 23-րդ փողոց թիվ 20 հասցեում գտնվող 11-019-0312-0005 ծածկագրով, 0.19542 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման).
1) մեկնարկային գին սահմանել 230 ՀՀ դրամ /1 քմ մակերեսի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքն օտարել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |