Այսօր: Երեքշաբթի, 20 Ապրիլի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 15-Ա


Զեկ. ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Կարեն Աշոտի Նազարյանի 27.02.2019 թվականի դիմումը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 1 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի շենքային տարածքի առաջին հարկի 9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20,21,22 և 23-րդ սենյակները՝  ընդհանուր 163.83 քմ մակերեսով տարածքը 15 (տասնհինգ) տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Կարեն Աշոտի Նազարյանին երեխայի զարգացման կենտրոն հիմնելու նպատակով:
     ա) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 100 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/: 
     բ) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
     գ) տարածքի վարձակալության տրամադրման գործընթացն ապահովել 6 /վեց/ ամսվա ընթացքում:
  2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner