Համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը 01.04.2019 թվականին հրավիրեց խորհրադակցություն: Խորհրդակցությանը մասնակցում էին Նոյեմբերյանի համայանքապետարանի աշխատակազմի Նոյեմբերյանի նստավայրի աշխատակիցները:
Օրակարգում ներառված էին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմում աուդիտորական, գույքագրման աշխատանքներ իրականացնելու և հանձնաժողով ստեղծելու մասին հարցերը: Համայնքի ղեկավարը նաև ծրագրերի գծով պատասխանատուներին հանձնարարեց աշխատել նախատեսված ծրագրերի վրա և հնարավորինս կարճ ժամկետում դրանք կյանքի կոչել: |