Այսօր: Ուրբաթ, 16 Ապրիլի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 68-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 68-Ա


Զեկ. ՍԱՄՎԵԼ ԳՈՐԳԻՆՅԱՆ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու անհրաժեշտությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում հիմնական դպրոց կառուցելու նպատակով Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացնել 2 մլն 800 000 ՀՀ դրամ գումար՝

  1. Դովեղ գյուղի 1-ին փողոց թիվ 45 հասցեում գտնվող Մարտին Ռազմիկի Ղազարյանին պատկանող 11-027-0015-0005 ծածկագրով 0.10909 հա մակերեսով հողամասը գնելու նպատակով` 1 քմ (մեկ) մակերեսի արժեքը 1000 ՀՀ դրամ, հողամասի գնման արժեքը՝ 1211100 ՀՀ դրամ, որից՝ 121100 ՀՀ դրամը որպես եկամտահարկ: 
  2. Դովեղ գյուղի 1-ին փողոց թիվ 43 հասցեում գտնվող Արմեն Շահոյի Կիրակոսյանին պատկանող 11-027-0015-0004 ծածկագրով 0.144 հա մակերեսով հողամասը գնելու նպատակով՝ 1 քմ (մեկ) մակերեսի արժեքը 1000 ՀՀ դրամ, հողամասի գնման արժեքը՝ 1600000 ՀՀ դրամ, որից՝ 160000 ՀՀ դրամը որպես եկամտահարկ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԳՈՐԳԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner