Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետով, հիմք ընդունելով <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. հաստատել Նոյեմբերյան համայնքի 2018 թվականի տեղական բյուջեն:
ա/ եկամուտների գծով 437600.4 հազար ՀՀ դրամ
բ/ ծախսերի գծով 519600.4 հազար ՀՀ դրամ
գ/ դեֆիցիտը 82000.0 հազար ՀՀ դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ /հատված 1/:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման՝ /հատված 2/:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ /հատված 3/:
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ /հատված 4/:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ /հատված 5/:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ /հատված 6/:
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա/ գանձապետական հաշվի 2017 թվականի տարեվերջյան ազատ մնացորդն ինքնուրույն ներառել 2018 թվականի բյուջեի եկամտային մասում և ծախսային մասում ընդգրկել առաջնահերթություն պահանջող ծախսերի ֆինանսավորման համար,
բ/ հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15 %-ը: |