Այսօր: Ուրբաթ, 16 Ապրիլի 2021թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 17-Ա


Զեկ. ՖԵԼԻՔՍ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ԵՎ ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`

 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի  Կոթի բնակավայրի սեփականությունը հանդիսացող 0.0081 հա մակերեսով  հողամասը (ծածկագիր 11-040-0273-0018, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` այլ:
1) 0.0081 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի  վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: 

 2)  Վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի:

3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 ( վեց ) ամսվա ընթացքում:

4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:

5) Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան համայնքի ավագանու 2020 հուլիսի 30-ի    N 78-Ա  որոշումը:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՖԵԼԻՔՍ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(357.54 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հողամասի վարձակալության տրամադրելու մասին հարցը Նոյեմբերյան համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել երկրորդ անգամ, քանի որ անցել էր որոշման գործողության ժամկետը՝  հողամասի վարձակալության մեկնարկային գնի պատճառով: Սահմանամերձ Կոթի գյուղում գտնվող հողամասի վարձակալության մեկնարկային գինը անհրաժեշտ էր իջեցնել:

 

 

Նիստի օրակարգի հարցերը սպառվելուց հետո Նոյեմբերյան համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն ներկայացրեց ՀՀ ջրային կոմիտեի կողմից Նոյեմբերյան համայնքի ղեկավարի ուղղված գրությունը, որտեղ ՀՀ ջրային կոմիտեն առաջարկում նվիրատվությամբ կոմիտեին հատկացնել Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում գործող ջրային համակարգը՝ այն շահագործելու ի օգուտ համայնքի բնակչության:

Ուսումնասիրելով գրության պահանջները, Նոյեմբերյան համայնքի ավագանին որոշեց տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում գործող ջրամատակարարման համակարգի գույքը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ մասնագիտացված կազմակերպության կողմից ջրամատակարարման ծառայություններ ստանալու նպատակով:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner