| Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի  սեփականությունը հանդիսացող 1․5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0290-0038, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` Արոտավայր:1) 1․5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի  վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ:
  2)  Վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում: 4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |