Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 10 հունիսի 2008 թվականի օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 12 օգոստոսի 2010 թվականի թիվ 1004-Ն որոշումը, հաշվի առնելով քաղաքացի Լյովա Դարչոյի Վարդանյանի կողմից լիազորված անձ Հայկ Միկիչի Գիշյանի 10.08.2018 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան քաղաքի Իսակովի փողոց տուն 4 հասցեում գտնվող 0.07 հա մակերեսով տնամերձ հողամասին (ծածկագիր 11-004-0061-0003) կից համայնքային սեփականություն հանդիսացող 0.01023 հա հատվածի (հողամասի ընդհանուր մակերեսը` 0.08023 հա) նկատմամբ ճանաչել Լյովա Դարչոյի Վարդանյանի (ծնված` 01.10.1956թ.) սեփականության իրավունքը:
- Նոյեմբերյան քաղաքի Իսակովի փողոց տուն 4 հասցեում գտնվող (ծածկագիր 11-004-0061-0003) տնամերձ հողամասում գոյություն ունեցող բնակելի տան (կիսանկուղ)՝ կառուցված 1955 թվականին, բնակելի տան (կիսանկուղ)՝ կառուցված 1987 թվականին, ԲՊ 1-ի՝ կառուցված 1955 թվականին, աստիճանի՝ կառուցված 1987 թվականին, բնակելի տան՝ կառուցված 1955 թվականին, բնակելի տան՝ կառուցված 1972 թվականին, սանհանգույցի՝ կառուցված 1973 թվականին, ԲՊ2-ի՝ կառուցված 1987 թվականին, ԲՊ3-ի՝ կառուցված 1955 թվականին, մառանի՝ կառուցված 1975 թվականին, անասնագոմի (կիսանկուղ)՝ կառուցված 1977 թվականին, անասնագոմի (կիսանկուղ)՝ կառուցված 1979 թվականին, ավտոտնակի՝ կառուցված 1979 թվականին, փռան` կառուցված 1990 թվականին, ծածկի՝ կառուցված 1979 թվականին, ծածկի՝ կառուցված 1985 թվականին և ծածկի՝ կառուցված 1990 թվականին, նկատմամբ ճանաչել Լյովա Դարչոյի Վարդանյանի (ծնված` 01.10.1956թ.) սեփականության իրավունքը:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|