Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Համասփյուռ Մովսեսի Բադալյանի ( լիազորված անձ Սոնա Արազի Բադալյան, անձնագիր՝ AU0383016, տրված 05.08.2021 թվականին, 047-ի կողմից ) դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի 12-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 8 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-049-0009-0036-ից) Համասփյուռ Մովսեսի Բադալյանին պատկանող 0.22 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0.03 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.25 հա) նկատմամբ ճանաչել Համասփյուռ Մովսեսի Բադալյանի (ծնված 01.07.1942 թվականին) սեփականության իրավունքը։