Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և 69-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 18-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային հանձնաժողովի 25․09․2025 թվականի թիվ 17 նիստի արձանագրությունները և հաշվի առնելով, որ հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ 39-րդ փողոց 39/2 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0133-0125 կադաստրային ծածկագրով 0․04989 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Ալիկ Աշոտի Աբովյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 259 428 (երկու հարյուր հիսունինը հազար չորս հարյուր քսանութ) ՀՀ դրամ։
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել աճուրդ-վաճառք կատարելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:
|